Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 փետ 2018 18:42

Տեսախցիկներին հետևող աշխատակիցները խախտումներից շատ մեքենայի մեջ սիրով զբաղվող զույգին են նկարում. Տեսանյութ

Տեսախցիկներին հետևող աշխատակիցները խախտումներից շատ մեքենայի մեջ սիրով զբաղվող զույգին են նկարում. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը խոսեցին կարմիր գծերի ապօրինի վճարի, ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումների շուրջ:
 
Մովսես Արիստակեսյանի խոսքով, բազմաթիվ վարորդներ նյարդեր ու ժամանակ խնայելու համար «գլուխ չեն դնում» և սուսուփուս տանում, «Կարմիր գծերի» տուգանքները վճարում են, սակայն այս ոլորտում Սահմանադրությանը հակասող մի շարք կետեր կան: Նախ` վարորդները պատշաճ չեն տեղեկացվում` ինչպես որ օրենքն է պահանջում և առանց նրանց գիտության տուգանքները կրկնապատկվում են ու մի կլորիկ գումար դառնում: Ըստ նրա, ծանուցումը տեղ չհասնելուց հետո դրվում է azdarar.am կայքում, մինչդեռ օրենքում չի պահանջվում, որ վարորդները պարտավոր են ինտերնետից օգտվել իմանալ, և դրա համար համապատասխան տեխնիկա ունենալ.«Քաղաքակիրթ աշխարհում վաղուց գոյություն չունեն «Կարմիր գծեր» և աշխարհում տեսախցիկներով կանխարգելում են, ոչ թե պատժիչ գործողություն կատարում քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Մովսես Արիստակեսյանը:
 
Նա նաև նշեց, որ «Կարմիր գծերը» մեկ անձին նվիրված բիզնես է` անպատիժ փող աշխատելու: Նրա խոսքով, կան արտոնյալներ, որոնք չեն էլ տուգանվում` չթույլատրված վայրերում կանգնելու համար, ինչպես օրինակ Երեւանի քաղաքապետարանի դիմաց կանգնող ավտոմեքենաներն են, որոնք քաղաքապետարանի աշխատակիցների ավտոմեքենաներն են. «Դրանք ողջ օրը կայանում են դեղին գծերի վրա` չթույլատրված վայրում, սակայն նրանց նկատմամբ տուգաներ չեն կիրառվում»,-ասաց նա և որպես ասվածի ապացույց, մի քանի լուսանկարներ տրամադրեց մեզ: 

Արտակ Խաչատրյանի խոսքով էլ «Կարմիր գծերի» ակտերում նշված է, որ վարորդին տուգանել են լուսանկարի և տեսախցիկի տեսանյութի հիման վրա, սակայն ոչ բոլոր «Կարմիր գծերն» են կահավորված տեսախցիկով և եթե վարորդը պահանջի տեսանյութը, ապա քաղաքապետարանը չի կարող այն տրամադրել, քանի որ այն, պարզապես գոյություն չունի: Նման դեպքերում, գործը կարճում են: 
 
Արտակ Խաչատրյանը նաև ասաց, որ վարորդների խնդրանքով տեսանյութերն ուսումնասիրելիս, զավեշտալի դեպքեր է հայտնաբերել. «Տեսախցիկներին հետևող աշխատակիցները, որոնք սովորաբար խախտումը մեկ րոպեից ավել չեն անում, կամ եթե անում են, ապա մի 10 վայրկյանով ավել, 3-4 րոպե նկարահանում են կայանված ավտոմեքենայում տեղի ունեցածը. «Տղա-աղջիկ, ինչ ասես չեն անում  նրանք այդ բոլորը նկարահանում են, կամ խախտում թույլ տված մեքենայի վրա մի քանի վայրկյան պահում են, ապա տեսախցիկով հետևում, ասենք` կարճ շրջազգեստով աղջկան, որը մոտակայքով անցնում է»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր