Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

31 հոկ 2018 19:40

Հռոմի պապը երիտասարդներին կոչ է արել պատրաստվել սեքսին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ քրիստոնյաների հետ քննարկել է սեքսը և սեքսուալությունը։ Նրա խոսքով՝ դրանք Աստծո պարգև են, որոնք մարդուն տրվել են սիրո և նոր կյանք ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է Սուրբ գահը։

«Սեքսուալությունը տաբու չէ։ Տղամարդու և կնոջ միջև սերը, երբ այն կրքոտ է, մեզ հավիտենական կյանք է տանում»,-հստակեցրել է քահանայապետը։ Նա երիտասարդներին կոչ է արել պահպանել իրենց սեքսուալությունը և «պատրաստվել այդ սիրուն», որը նրանց կյանքի մասը կկազմի։

Ֆրանցիսկոսը դատապարտել է պոռնոգրությունը՝ որպես «ստի ինդուստրիայի» մի մասնիկ և այն «սիրուց առանձնացված սեքս» անվանել։ Պապը համաձայնել է, որ մարդը իր թուլության և հոգևոր թերությունների պատճառով միշտ չէ, որ «գեղեցիկ ուղի է բռնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր