«Ժամանակ».Հանցագործ սխեմա. Հաշվարկը չեն հասցնի Փաշինյանին՝ գազի սակագինը չի փոխվի

Խնդիրն այն է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ներկա հաշվարկի մեխանիզմը ներդրվել է դեռևս 2000թ., և եթե բացահայտվի, որ այն ի սկզբանե կեղծ է և սակագների գերուռճացման նպատակ է հետապնդել, որի արդյունքում հարստացել են ինչպես պետության առաջին դեմքերը, այնպես էլ գազամատակարարման, էներգամատակարարման համակարգի պաշտոնյաները, ինչպես նաև սակագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկավարները, ապա սա կարող է բերել բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցման՝ դրանից բխող հետևանքներով:
Ըստ մեր աղբյուրի՝ քանի դեռ Բաղրամյանն ու Սողոմոնյանը նման բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կարող են հանգիստ լինել, որ հանցագործ սխեման չի բացահայտվի, և սակագներն էլ կմնան անփոփոխ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: