«Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին          Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»    

08 նոյ 2018 20:22

Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար

Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համարԳեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական գործով դատավարությունը, որտեղ տուժողը կրկին կինն է։
Ամուսինների միջեւ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով։ Ամուսնուն դուր չի եկել, որ կինը գումար է ուզել եւ ծեծել է նրան։ Ըստ մեղադրանքի՝ կնոջ կողմից գումար խնդրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ամուսինը դիտավորությամբ քաշել է նրա մազերը և ձեռքով 3-4 անգամ հարվածել գլխի շրջանին՝նրան պատճառելով ֆիզիկական ցավ:
Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 28-ին եւ մակագրվել դատավոր Վարդան Հարությունյանին։ Նոյեմբերի 1-ից նշանակվել է դատաքննությունը։
Աղբյուր` Փաստինֆո


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր