Կդիտվեն տեղումներ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են, սպասենք       Իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու hակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել    

10 նոյ 2018 17:05

Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն կստանա

««Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Սեֆիլյանի քաղաքացիության հարցով նախարարությունն ինչ դիրքորոշում ունի:
«Քաղաքացիության հարցը որոշում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք»,- ասաց Զեյնալյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, խնդիրը նախագահի տիրույթո՞ւմ է, Զեյնալյանն ասաց. «Լուծված է խնդիրը, քաղաքացիություն տրամադրվելու է»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս օգոստոսին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն քաղաքացիությունը դեռ չի ստացել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի կարող մասնակցել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր