Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Նա անդրադարձավ նաև Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության փաստաթղթին, որով զենքի հերթական խմբաքանակ պետք է Բելառուսը մատակարարի Ադրբեջանին:
"Երեք ամիս առաջ խմբաքանակ մատակարարվել է, որի հետ կապված պայմանագիրը ստորագրվել էր շատ ավելի վաղ: Այդ ամենը տեղի էր ունեցել այն պայմաններում, երբ Հայատսանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ: Եվ մենք կարծում ենք նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ գործունեությունը: Մենք փոխադարձ պետք է պարզաբանումներ ունենանք, յուրաքանչյուր անդամի համար պետք է պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, կազմակերպությունն ինչ պարտավորություններ ունի երկրների նկատմամբ”,- ասաց նա
Փաշինյանն ընդգծեց՝ մենք մեր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում ենք, ինչը չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների դեպքում: Նա ասաց, որ լռության չեն մատնելու Հայաստանի շահերին առնչվող որեւէ հարց: Նա ասել է նաեւ, որ Լուկաշենկոյից առայժմ արձագանք չի ստացել իր հայտարարության կապակցությամբ: