Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապшտերազմական վիճակին       5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային, վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց    

20 նոյ 2018 14:10

Ջան են ասում, ջան լսում.Ի՞նչ նվերներ են միմյանց հանձնել Լուկաշենկոն ու Ալիևը

Ջան են ասում, ջան լսում.Ի՞նչ նվերներ են միմյանց հանձնել Լուկաշենկոն ու ԱլիևըԲելառուսի և Ադրբեջանի նախագահները՝ Մինսկում, պաշտոնական բանակցություններից հետո փոխանակվել են նվերներով, այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը:

Լուկաշենկոյի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բելառուսի առաջնորդն Ալիևին է նվիրել նռան ծառի պատկերով նատյուրմորտ և «Спадчына Беларусi» («Բելառուսի ժառանգությունը») վերնագրով գիրք:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահն իր բելառուս գործընկերոջն ադրբեջանական գորգ է ընծայել:

Նշենք, որ Ալիևը նոյեմբերի 18-19-ը պաշտոնական այցով գտնվել է Բելառուսի մայրաքաղաքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր