Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

22 նոյ 2018 20:28

Հենց այսպիսի կանայք են ավելի օգտակար տղամարդկանց համար

Շվեդ գիտնականները եզրակացության են եկել, որ խելացի կնոջ հետ ամուսնությունը կարող է դրականորեն ազդել տղամարդու առողջության վրա:
Հետազոտողներն ուսումնասիրել են մեկուկես մլն ամուսնական զույգերի տվյալները:
Արդյունքները ցույց են տվել, որ ամուսնու առողջությունն ուղղակիորեն կախված է նրա ընտրյալի ինտելեկտի մակարդակից:
Միաժամանակ գիտնականները նշում են, որ տղամարդու խելքը ոչ մի կերպ չի ազդում կնոջ առողջության վրա:
Հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքները լիովին բացատրելի են, քանի որ կինն է մեծամասամբ որոշումներ ընդունում, որոնցից կախված է ընտանիքի կենսակերպը:
Բացի դրանից՝ կնոջ խոսքն է վերջինը ընտանիքի սննադակարգը հաստատելու հարցում, ուստի կնոջ ավելի մեծ ինտելեկտը նրան հնարավորություն է տալիս ավելի ճիշտ որոշումներ ընդունելու ընտանիքի կենսակերպի հարցում: Իսկ տղամարդը, որպես կանոն, ընտանիքում այլ դեր ունի:
Տղամարդը վաստակում է: Այդ դերում նա յուրովի ազդում է ընտանիքի ամբողջ առողջության վրա, քանի որ ընտանեկան եկամուտը որոշում է կեցության պայմանները, ձեռք բերվող մթերքների որակը և ժամանակը, որն ընտանիքը կարող է հատկացնել հանգստանալու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր