Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

23 նոյ 2018 14:29

Ինչի՞ մեջ են ներքաշում Արամ Առաջինին. Վտանգավոր խաղեր

Ինչի՞ մեջ են ներքաշում Արամ Առաջինին. Վտանգավոր խաղերԻրանի հետ սահմանը փակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ Իրանը միակ երկիրն է, որ իր սահմանը նախորդ 28 տարիներին անվերապահ բաց է պահել Հայաստանի համար: News.am-ի հետ զրույցում այդ մասին ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Նա հայտարարում է, թե ճիշտ չէ, որ Հայաստանը երրորդ երկրի ճնշման տակ փակի Իրանի հետ սահմանը:
Թեհրանի թեմի առաջնորդին ինչ որ մեկն ըստ երեւույթին գցել է մոլորության մեջ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբեք չի հայտարարել երրորդ երկրի ճնշման ներքո Իրանի հետ սահմանը փակելու հնարավորության մասին:

Դա իհարկե Թեհրանի թեմի առաջնորդի միակ անճշտությունը չէ, որովհետեւ Իրանը ամենեւին էլ միակ պետությունը չէ, որ 28 տարիների ընթացքում բաց է պահել Հայաստանի հետ սահմանը: Հայաստանի հետ սահմանը միշտ բաց է պահել նաեւ հարեւան Վրաստանը, եւ Թեհրանի թեմի առաջնորդն ըստ երեւույթին պետք է զգույշ լինի, այդպիսի հայտարարություններով Հայաստանի մյուս բարեկամ-հարեւան պետության հետ հարաբերությանը չվնասելու համար:
Այլ հարց է, որ անցնող 28 տարիների ընթացքում եղել են արտակարգ դեպքեր Վրաստանի տարածքում, երբ արգելակվել է Հայաստանի հետ հաղորդակցությունն այս կամ այն ենթակառուցվածքով: Օրինակ, այդպիսի մի բան տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին, երբ տեղի էր ունենում ռուս-վրացական պատերազմը: Վրաստանը, որպես Հայաստանի համար ճանապարհ, փակվել էր, որովհետեւ բախում էր, պատերազմ:
Ինչու է հատկանշական այդ օրինակը: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Իրանի հետ սահմանի փակման թեմայով, նկատի էր առել աշխարհքաղաքական զարգացումների որեւէ արտակարգ եւ արտառոց բնույթ, ոչ թե «երրորդ երկրի ճնշում»: Իհարկե, երրորդ երկրի ճնշում ասելով Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը նկատի ունի Միացյալ Նահանգները, Իրանի հետ հայտնի գործընթացների համատեքստում: Ի վերջո, նաեւ Ջոն Բոլթոնի Երեւան այցի ընթացքում է բացվել թեման, նրա հայտարարությունների համատեքստում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ առումով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի առաջ Հայաստանը դրել է իր հստակ փաստարկները, թե ինչու Երեւանի համար չի կարող կասկածի տակ դրվել Իրանի հետ բարեկամական հարաբերությունը, եւ ամերիկյան կողմը լիովին ըմբռնել է Հայաստանի փաստարկներն, ու Բոլթոնի այցի ընթացքում չի եղել որեւէ բան, որը Հայաստանի համար վտանգավոր է ու սպառնալից: Եվ ավելին, Հայաստանից հեռանալուց օրեր անց Բոլթոնը հայտարարել էր Վաշինգտոնում, որ ԱՄՆ իհարկե սեղմում է Իրանի շուրջ օղակը, սակայն միաժամանակ բացարձակապես չունի մտադրություն վտանգել իր բարեկամ երկրներին, այդ թվում Հայաստանին
Ավելին, ոչ պաշտոնական, բայց փորձագիտական լավատեղյակ աղբյուրներ, որոնք հայ-իրանական հարաբերության ջատագով են եւ նաեւ իրազեկ, սոցցանցերում տեղեկություն տարածեցին հայկական կողմի դիրքորոշման կապակցությամբ պաշտոնական Թեհրանի Երեւանին փոխանցված շնորհակալության մասին:
Թե ո՞վ է ապակողմնորոշել հարգարժան հոգեւորականին, դժվար է ասել: Թեհրանի հայոց թեմը մինչեւ 1958 թվական եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ 1958 թվականից գտնվում է Անթիլիասի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ենթակայության տակ:
Հայտնի է Անթիլիասում Դաշնակցության մեծ ազդեցությունը: Այդ հանգամանքը հետաքրքիր է դիտվում այն ֆոնին, որ Հայաստանի ներսում ստեղծում է ՀՅԴ ղեկավարությունը, այդ թվում Արցախի, Իրանի հարցում շեփորելով տագնապներ, չնայած դրանց կապակցությամբ հնչած բացատրություններին եւ փաստարկներին: Բանը հասել է այնտեղ, որ ՀՅԴ լիդերներից մեկը Հայաստանի իշխանության բարձր լեգիտիմությունն է համարում Արցախի անվտանգության սպառնալիք:
Արդյոք Թեհրանի թեմի առաջնորդն այդ տրամաբանության մեջ է: Այդ դեպքում, հաշվի առնելով, որ Թեհրանի թեմն էլ Կիլիկիո Կաթողիկոսության ենթակայության տակ է, թեմական առաջնորդին թյուր քաղաքական տպավորությունների տակից դուրս բերելու հարցում թերեւս պետք է նախանձախնդիր լինի Կաթողիկոս Արամ Առաջինը, եթե իհարկե քաղաքական այդօրինակ տպավորությունների ներքո չէ Անթիլիասն ամբողջությամբ:
Ի վերջո, այստեղ ոչ միայն Կիլիկիո Կաթողիկոսության, այլ նաեւ հենց համազգային մեծ վստահություն եւ համակրանք վայելող Արամ Առաջինի հեղինակության հարցն է, որպեսզի նրան կամա թե ակամա չներքաշեն ներքաղաքական խմբային շահերի տիրույթ, որոնք ինչ-ինչ քաղաքական լիդերախմբերի ստիպում են տրվել տեղեկատվա-քարոզչական շահարկումների: Իհարկե նրանք ազատ են տրվել ինչի ուզում են, պարզապես առանց համազգային կարեւոր կառույցներին այդ ամենի մեջ ներքաշելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր