17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

03 դեկ 2018 13:49

Վախերը կարող են ծննդաբերության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկ դառնալ

Վախերը կարող են ծննդաբերության ընթացքում  բարդությունների առաջացման ռիսկ դառնալՀետազոտությունները ցույց են տվել, որ Ամերիկայում բնակվող կանանց  կեսը վախենում է երկունքի ցավերից:  Մասնագետները նշում են, որ այս վախը ծննդաբերության ժամանակ  կնոջ մոտ ավելացնում է ցավը, բացի այդ՝ սա  կարող է բարդությունների առաջացման ռիսկ դառնալ:
Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում ծննդաբերում է շուրջ 4 մլն  կին։ Նրանց մեծամասնությունը վախենում է ծննդաբերությունից, դա, իհարկե, նորմալ է համարվում, սակայն որոշ կանայք  վախենում են  և մտածում՝ արդյո՞ք առողջ կլինի  երեխան: Որոշ կանայք  էլ վախենում են, որ չեն ստանա նորմալ բուժսպասարկում:
Կանանց մեծամասնությունը կարողանում է հաղթահարել վախերը, բայց կան այնպիսի հղիներ,  որոնք դժվարությամբ են հաղթահարում վախը և սա նրանց համար, իսկապես, մեծ խնդիր է:  Դրա պատճառով նրանք ուժեղ ցավեր են ունենում ծննդաբերության ժամանակ:
Այս վախերը, բնականաբար,  կարող են ծննդաբերության ընթացքում  մեծ դժարություններ առաջացնել: Ուստի, մասնագետները նշում են, որ ծննդաբերելուց առաջ պետք է գնահատել հղի կնոջ հոգեբանական  վիճակը, անհրաժեշտության դեպքում նրան  հոգեբանական  խորհրդատվություն տրամադրել, որպեսզի ծննդաբերության ընթացքում խնդիրներ չառաջանան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր