Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 դեկ 2018 12:03

26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՄարզերից մեկում, դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը, ըստ նախնական տեղեկությունների, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։ Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վարդան Շ.-ի հարազատները։


Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր