Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

20 դեկ 2018 18:50

Զախարովան արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին  Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ  Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։  «Վերջերս քննարկվում է Լավրովի հայտարարությունը։ Մեր կառավարության օրոք այդպիսի թեմայով որևէ հարց չի քննարկվել»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում նշել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։ Նա նշել էր, որ դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։ Լավրովի խոսքով` թեև Հայաստանն ու Վրաստանը ռուս դիվանագետների համար ազատ մուտք են բացել դեպի լաբորատորիաներ, այնտեղ պետք է ստուգումներ անցկացնեն մասնագետները, ոչ թե գերատեսչությունների ներկայացուցիչները։
Մարիա Զախարովան մեզ հետ կարճ զրույցում ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է, որի հետ հարաբերությունները միջկառավարական բնույթ են կրում։ Ըստ նրա, երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների, որևէ պայմանագրի կամ երևույթի մասին, նկատի ունի Հայաստան պետությանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ներքաղաքական դրությունը և ներքաղաքական դասավորությունը։ «Մենք գործ ունենք Հայաստան պետության հետ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Զախարովան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր