Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք          Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է       Համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը չի կարող համարվել շահառու    

20 դեկ 2018 20:50

24-ամյա երիտասարդը առևանգել է նախկին հարսնացուին

24-ամյա երիտասարդը առևանգել է  նախկին հարսնացուին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից,  մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է 1996 թվականին ծնված իր նախկին հարսնացուին:
Նախնական քննության տվյալներով՝ 24-ամյա երիտասարդը 2017թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կանգառում մոտեցել է իր նախկին նշանածին և վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերից քաշելով՝ նստեցրել է տաքսի ավտոմեքենա և տարել Արագածոտնի մարզ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր