Արամ Սարգսյանը՝ նորից տրոյական ձիու կերպարում. «Հրապարակ»          Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ»       Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»    

25 դեկ 2018 20:50

Պետությանը պատճառվել է 44,391,000 դրամի վնաս․ Ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունւմ «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի՝ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների վարձակալությամբ տարածքներ տրամադրելու նպատակով, 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել և ստացվել է շինարարության թույլտվություն։
Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու լիցենզի ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, անհայտ աղբյուրներից ձեռք է բերել շինանյութ, առանց աշխատանքային պայմանագրի վարձել է անհատ շինարարների, և փաստացի՝ կազմակերպել ու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը։ Արդյունքում՝ ընկերության տնօրենը առանց հատուկ թույլտվության իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական՝ կառուցապատման գործունեություն։
Նրա գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը հաշվելու համար նշանակված շինարարատեխնիկական և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության հմաձայն, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 44,391,000 դրամ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։
Հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմնին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր