Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 հուն 2019 14:02

Ես հպարտանում եմ. եթե որևիցե մեկը պաշտոնապես նման բան հայտարարի, դատարանում կհայտնվի. Սանասարյանը՝ Ենոքյանի կնոջ մասին

Ես հպարտանում եմ. եթե որևիցե մեկը պաշտոնապես նման բան հայտարարի, դատարանում կհայտնվի. Սանասարյանը՝  Ենոքյանի կնոջ մասինՉի համապատասխանում իրականությունը, նման բան չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով Իոսիֆ Աղաջանովի հարազատների հայտարարությանը, որ Մհեր Ենոքյանին հնարավոր ազատ արձակելու որոշման վրա ազդեցություն է ունեցել կինը՝ Զարուհի Մեժլումյանը, ով հանդիսանում է ՊՎԾ պետի մամուլի խոսնակ:
Ավելի վաղ Միխայիլ Աղաջանովը, Նելլի և Ելենա Աղաջանովաները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես նշում էին հետևյալը.

«Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք»:
Սանասարյանն ասաց, որ ինքը հպարատանում է իր մամուլի խոսնակով, ով իր ծառայությունը բարձր մակարդակով է իրականացնում. «Նրա ծառայությունը բացառապես ՊՎԾ-ի ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ, թե ինչ են ուզում անել կեղծ բարեպաշտները: Նրանց նպատակը մեկն է, չեմ ուզում դա ասել: Իսկ եթե որևիցե մեկը պաշտոնապես նման բան հայտարարի, դատարանում կհայտնվի»:
Սանասարյանը նաև նշեց՝ երբ Մեժլումյանին խնդրել է աշխատանքի անցնել ՊՎԾ-ում, վերջինս ասել է, որ կարող են նման հարձակումներ լինել. «Ես ասել եմ, որ կապ չունի, մենք պրոֆեսիոնալ գործի մեջ ենք: Մեժլումյանն աշխատանքի շրջանակներում որևիցե այլ հարցով չի զբաղվել: Եթե մի ապացույց լինի, որ ես կամ ՊՎԾ որևէ պաշտոնյա ասել է, որ որևէ հարցում այս կամ այն որոշումը պետք է լինի, ես խոստանում եմ, որ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր