Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 հուն 2019 14:17

Քաղցկեղի որոշ տարատեսակներ, որոնցով կարելի է վարակվել

Քաղցկեղի  որոշ տարատեսակներ, որոնցով կարելի է վարակվելՔաղցկեղը ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, եթե հաշվի չառնենք դրա որոշ տարատեսակները, որոնցով կարելի է վարակվել: Դրանց է դասվում, օրինակ, քաղցկեղի տեսակը, որը զարգանում է մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքով, ինչպես նաեւ թասմանյան դեւի քաղցկեղը: Մոլեկուլյար բժշկության հետազոտական կենտրոնի եւ Վիեննայի Անասնաբուժական համալսարանի (Ավստրիա) գիտնականները կարողացել են գտնել վերջինի վարակիչ լինելու բացատրությունը:
Թասմանյան դեւի չարորակ դիմային ուռուցքը քաղցկեղի արտասովոր տեսակ է, որը կարող է այդ տեսակի մյուս կենդանիներին փոխանցվել կծոցի միջոցով: Գիտնականները մինչեւ հիմա չէին կարողանում բացատրել մեխանիզմները, որոնք քաղցկեղին թույլ են տալիս կենսունակ մնալ նոր տերերի մարմնում, սակայն նոր հետազոտությունը դրանց վրա լույս է սփռում:
Պարզվում է՝ չարորակ բջիջների մակերեւույթի վրա կան յուրահատուկ ռեցեպտորներ՝ ErbB, որոնք մեծ ակտիվությամբ են օժտված: Այս սպիտակուցներն ազդանշաններ են արձակում, որոնք նպաստում են որոշակի գեների աշխատանքը կարգավորող STAT3-ի ակտիվացմանը: Արդյունքում՝ քաղցկեղային բջիջների մարկեր-մոլեկուլները ճանաչելու իմունային համակարգի ունակությունը նվազում է, միաժամանակ մեծանում է դրանց կիսվելու արագությունը, եւ սկսում են արտադրվել մեստազավորման գործոնները:
Գիտնականների խոսքով՝ թասմանյան դեւի չարորակ դիմային ուռուցքը հիվանդություն է, որն առաջանում է միակ բջջից, բայց ոչնչացրել է այս տեսակի վայրի պոպուլյացիայի արդեն 90 տոկոսը: Թասմանյան դեւին լիակատար ոչնչացումից փրկելու համար գիտնականներն առաջարկում են պատրաստուկներ օգտագործել, որոնք ինհիբիրացնում են ErbB-ի աշխատանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր