Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

23 հուն 2019 15:40

Խորհրդարանական դիվանագիտության մեջ միամտությունն ու անփորձությունը կարող են տխուր հետևանքներ ունենալ. Տեսանյութ

Խորհրդարանական դիվանագիտության մեջ միամտությունն ու անփորձությունը կարող են տխուր հետևանքներ ունենալ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը խոսեց ներքին և արտաքին քաղաքականության, արցախյան հիմնահարցի, ինչպես նաև Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: 
 Անդրադառնալով ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի դավոսյան երեկվա հանդիպմանը Ստեփան Սաֆարյանը նշեց, որ բանակցությունները փակուղի են մտել հակամարտող կողմերի՝ ծայրահեղ հակադիր դիրքորոշումների պատճառով. «Պատահական չէ, որ այսօրվա իշխանությունների ընդդիմախոսները հարց են տալիս՝ արդյոք օրակարգից դուրս են եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետև այդ խնդիրն իսկապես կա։ Այնպես չէ, որ դրանք օրակարգից անհետացել են, դրանք օրակարգ չեն բերվել, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը կես քայլ հետ են գնացել իրենց նախկին կարծր դիրքորոշումներից։ Կարելի է արձանագրել, որ համանախահագող երկրները օրակարգից հանել են երկու կողմերի համառությունը պայմանավորող օրակարգերը։ Այս իրավիճակում, երբ նախկին օրակարգերը սեղանից մի պահ հեռացվել են, այժմ կարելի է համարել, որ տեղի է ունենում կոնտակտների վերականգնում և հաստատում»:
 
Ստյոպա Սաֆարյանը միաժամանակ նկատեց՝ առայժմ վաղ է խոսել, որ մոտ ապագայում առարկայական բանակցություններ տեղի կունենան, սակայն ինքը համոզված է, որ բանակցային գործընթացի բավարար թափանցիկություն պետք է ապահովվի. «Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն այն նվազագույնն է, որին Ադրբեջանն առարկել չի կարող։ Որքանով ՀՀ իշխանություններին կհաջողի հասնել դրան, հարց է։ Մի փոքր անհասկանալի կլինի, եթե ՀՀ վարչապետը գնա այլ ճանապարհով, քան այն, որ ինքը հայտարարել է։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է՝ այս թեմայի ինչ հայտարարություն է արել նախկինում։ Հայաստանն Արցախի փոխարեն չի որոշում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե Արցախից մտահոգություններ չեն հնչում, մենք ևս մտահոգվելու առիթ չունենք։
 
Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին Ստեփան Սաֆարյանը նշեց, որ նախկին խորհրդարաններում գոնե 20-30 մարդ կային, որոնք պիտանի էին.«Հանուն արդարության՝ նոր խորհրդարանի պատգամավորների հետ կապված մտահոգություններ ունեմ։ Ցավոք սրտի, սպասում էի, որ պոտենցիալի առումով այն մի քանի անգամ հաստատապես կգերազանցի նախկին խորհրդարաններին: Այս խորհրդարանում առայժմ չես կարողանում մեկ ձեռքի մատներից ավելի մարդկանց թվարկել։ Իսկ ահա Ադրբեջանի՝ խորհրդարանական վեհաժողովներում վարած քաղաքականությունը մաս է կազմել իրենց պատերազմի քաղաքականության: Երբ ասում են, որ նորընտիր պատգամավորները կսովորեն, կաշխատեն, իմ մոտ հարց է ծագում՝ կսովորեն կանոնակարգին, իսկ ոլորտի՞ն ինչպես են սովորելու: Եթե նրանք խորապես չեն պատկերացնում որևէ ոլորտ, նյուանսներ, Ադրբեջանի քաղաքականության նրբերանգներ: Տակավին խորհրդարանի և խորհրդարանական դիվանագիտության կարողություններն անհայտ են։ Միամտությունն ու անփորձությունը կարող են տխուր հետևանքներ ունենալ»,- ասաց նա։
 
Որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման վերաբերյալ, Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Չեմ կարծում, որ գտնվի մեկն, ով ասի, որ մեր երկրում աշխատավարձերը բարձր են։ Բայց ես չեմ կարող ընդունել, եթե ասում են, որ 640 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզպետի աշխատավարձը ցածր է։ Արդյոք արդա՞ր է ունենալ 50-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժ և ունենալ սուրճ խմող մարզպետի տեղակալ՝ այն էլ երեք օրինակից։ Սա խայտառակություն  է։ Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքներում լայքող-մեկնաբանություններ անողների՞ն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր