«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 հոկ 2017 15:54

Հիմա ականատեսն ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանի երկրները սկսում ձևավորել նոր դաշինքներ

Հիմա ականատեսն ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանի երկրները սկսում ձևավորել նոր դաշինքներՀայացք մամուլի ակումբում քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը խոսեց աշխարհաքաղաքական նոր զարգացումների, ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերների մասին:
 
Ըստ Սարո Սարոյանի, Իրաքյան Քրդստանի շուրջ իրադարձությունները, տեղի են ունեցել աշխարհում տեղի ունեցող գլոբալ  փոփոխության` «Իսլամական պետության»՝ որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտի դիրքերի նվազման արդյունքում. «Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում խնդիրներ լուծող էր, և հիմա փաստորեն նա դուրս եկավ ասպարեզից․այսօր, իմ հաշվարկներով, մնացել է մոտ 1-2 ամսվա կյանք «Իսլամական պետությանը», որովհետև Դերզորից դեպի հարավ ընդամենը մի քանի բնակավայրեր են մնացել։ Հիմա ԻՊ-ը բազավորման համար տեղ չունի, և կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքականության մեջ  այդ նախագիծը  արանքից դուրս է եկել: Դրա արդյունքում է, որ Քիրքուքում  այս խնդիրն ի հայտ է եկել: Մինչև այդ Քիրքուք հասնելու համար իրաքյան ուժերը որևէ հնարավորություն չունեին: Գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել, ԻՊ-ը չի լինելու, տեղը հիմա եկել է ազգերի ինքնորոշման և այդ սկզբունքի վրա հիմնված մի որևէ սուբյեկտ, որը պահանջներ է ներկայացնում և իր շահերն է առաջ տանում: Քրդական գործոնն է առաջ եկել: Հիմա ականատեսն ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանի երկրները սկսում ձևավորել նոր դաշինքներ»,- ասաց նա:
«Իրանը կարողացավ օգտվել առիթից, և շատ ավելի առաջ եկավ, երբ «Իսլամական պետության» գործոնը դուրս եկավ ասպարեզից, շատ արագ կողմնորոշվեց և շատ արագ խնդիրը լուծեց»,- ասաց քաղաքագետը:
 
Անդրադառնալով Հայաստանի՝ Իրաքյան Քրդստանի անկախացման գործընթացում ներգրավվածությանը, Սարո Սարոյանը նշեց. «Հայաստանը սուբյեկտային վարք ցուցաբերո՞ւմ է: Հայաստանը նախորդ բոլոր տարիներին արել է այն, ինչ ասվել է Կրեմլից: Եթե Հայաստանը սուբյեկտ լինի՝ շատ հնարավոր է, որ կարողանա իր շահերն առաջ տանել: Օրինակ՝ Քրդստանում հայերենը  պետական լեզու է, ինչը ևս քաղաքական պատճառներ ունի: Մենք տեղյա՞կ էինք դրանից, դա մեր միջամտությամբ է եղե՞լ․ ո՛չ: Բայց փաստորեն կան շահեր արտաքին աշխարհում խաղացող գերտերությունների համար, որի ժամանակ հայկական գործոնը նույնպես դառնում է ինչ-որ քաղաքականության մաս: Եթե հարց լինի, թե արդյոք հայկական գործոնը կարող է դիտարկվել աշխարհի արտաքին քաղաքական խաղացողների կողմից, կարող եմ ասել՝ այո, կարևոր է, իսկ առայժմ նման հավանականություն չկա»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր