Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ    

24 հուն 2019 17:50

180 տոկոսով պարգեւատրել եմ տեղակալիս եւ դրա պատասխանատուն եմ. ԲՈԿ նախագահ

Politik.am-ը գրում է.
ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը այսօր անդրադառնալով պարգևատրումներին՝ ասաց.
«Հարցրել են` արդյոք ճի՞շտ է, որ իմ տեղակալը ստացել է 180 տոկոսի չափով պարգեւավճար: Ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը, բայց դա արվել է այն պատճառով, որ ամբողջ կոլեկտիվը ստացել է 80 տոկոս, անձամբ ես պարգեւավճար չեմ ստացել, միայն տեղակալին եմ տվել, որովհետեւ նա մեր հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում էր աշխատանքին: Այդ պատճառով ես նրան պարգեւատրել եմ եւ դրա պատասխանատուն եմ: Իսկ գումարի չափն ասել չեմ կարող»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր