Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք          Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը. Լևոն Տեր-Պետրոսյան       «Հայրենիքի փրկության շարժման» երթը դեպի Եռաբլուր    

05 փետ 2019 17:15

7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին. Գերմանիայի կառավարության կայքի անդրադարձը

7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին. Գերմանիայի կառավարության կայքի անդրադարձըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ հոդված։
Դրանք ներկայացնում ենք ստորեւ.

«Գինու ամենահին գործարանն աշխարհում գտնվում է Հայաստանի Արենի գյուղում եւ շուրջ 6 000 տարվա պատմություն ունի։ Գործարանում օգտագործված խաղողը համարվում է Pinot Noir տեսակի «նախահայրը»։
Վերոհիշյալ գյուղում է հայտնաբերվել նաեւ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Այն 5.500 տարեկան է եւ շատ լավ պահպանված է։
Հայաստանի տարածքը հավասար է Բրանդենբուրգի տարածքին, իսկ բնակչությունը այնքան է, որքան Շլեզվիգ Հոլշտայնինը՝ 2.9 միլիոն։
Հայաստանի մայրաքաղաք Երեւանը 29 տարով ավելի մեծ է Հռոմից։ Այն աշխարհի ամենահին քաղաքներից է։ Քանի որ շենքերի մեծ մասը կառուցվել է վարդագույն տուֆից, քաղաքը ստացել է «Վարդագույն քաղաք» անվանումը։ 
Կովկասում ամենամեծ լիճը գտնվում է Հայաստանում եւ կոչվում է Սեւան։ Լճի մակերեսը կազմում է 1200 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ այն 1,3 անգամ ավելի մեծ է, քան Բեռլինը:
Հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Շախմատը 2011 թվականից ներառված է դպրոցական ուսումնական ծրագրում։ Ուստի, պատահական չէ, որ աշխարհում մեկ անձին բաժին ընկնող շախմատի չեմպիոնների թվով Հայաստանն առաջինն է»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր