Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

06 փետ 2019 14:42

Ինչու՞ չեմ վերադառնում Ղարաբաղ...ինձ պարզապես պարտադրում են...

Ինչու՞ չեմ վերադառնում Ղարաբաղ...ինձ  պարզապես պարտադրում են...Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա նշել է «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հայաստանում անընդհատ խոսում են, թե ես ինչու՞ չեմ վերադառնում Ղարաբաղ։ Օրենքով սահմանափակված է. 10 տարի անընդմեջ որ չեմ ապրել, չեմ կարող նախագահի թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի ես էլ մասնակցեմ։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք։ Ոչ թե նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն ունեմ, այլ ինձ պարտադրում են»,- ասել է նա։
Ճշտող հարցին՝ ո՞վ է պարտադրում, Սամվել Բաբայանը պատասխանել է. «Որ ստորագրությունը հավաքենք, կտեսնեք՝ ով է պարտադրում։ Ես հասկանում եմ, որ ես դեր ունեմ, դեռ մարած չենք։ Կփորձենք ամեն ինչ անենք, օգուտ բերենք։ Ստորագրահավաքը մեկնարկելու է մարտ ամսից, նրանից հետո պարզ կլինի՝ իշխանությունը կատարո՞ւմ է այդ քայլը, պահանջը, որը կա Սահմանադրությունում գրված, թե՞ դա էլ է անտեսում։  Հասկանո՞ւմ եք, այնքան պարադոքս է, որ այսօրվա գործող նախագահը 99 թվին Մոսկվայից եկել է, 2007 թվին նախագահ է ընտրվել։ 10 տարի անընդմեջ ապրե՞լ է. իհարկե, ոչ։ Կարո՞ղ է Հայաստանից մեկը գնացել է, այնտեղ նախագահ ընտրվի։ Քեզ համար են սահմանափակել, այդ օրենքը հենց քո համար են գրել։ Կփորձենք հաղթահարել»:
Հարցին՝ կարծում է կարո՞ղ է անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել, Սամվել Բաբայանը նշել է՝ կտեսնենք։
Նրա խոսքով՝ ստորագրահավաքի նախաձեռնողը ժողովուրդն է. «Ոչ մի քաղաքական ուժ. ժողովուրդը՝ անհատներ, մարդիկ, կողմնակիցներ, ցանկություն հայտնողներ, որոնք ուզում են, որ դու վերադառնաս։ Նորից եմ ասում, որ ստորագրահավաքն անպայման լինելու է՝ բավարար քանակությամբ եւ կրկնապատկված, որ ապացուցեն՝ ցանկանում են վերադառնաս, երկրորդը՝ մնա իշխանությանը մի քայլ անելու։ Սա հանրաքվե է։ Մենք չենք թաքցնում։ Իրենք ինչքան կարողանում են, թող խանգարեն, որ այդ ստորագրությունները չհավաքվեն։ Ինձ համար դա խնդիր չի, դա իրենց պրոբլեմն է։
Ես, երբ եղել եմ Ղարաբաղում, Բակո Սահակյան հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ գիծ ենք քաշում։ Ինձ թվացել է՝ պետք է հասկանային, որ այսօր այնքան ծանր է  Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որ անձնական «քեն քշել», անձնական խնդիրներ լուծել, սրա-նրա հետ կոնֆլիկտներ անել իմաստ չունի։ Կարող ենք պետություն կորցնել, կարող ենք տարածքներ կորցնել, պետք չի դա անել։ Ես իմ պարտքը կատարել եմ, բացատրել եմ եւ ասել եմ անկեղծ, որ անձնական որեւէ խնդիր որեւէ մեկի հետ լուծելու չունեմ»,- ասել է Բաբայանը։
Հարցին՝ այդ հանդիպումից հետո Բակո Սահակյանը «գիծ քաշե՞լ է», նա պատասխանել է.
«Հարց է՝ Բակո Սահակյանը քաշե՞լ է այդ գիծը, թե՞ չի քաշել, կերեւա մոտ ժամանակներս»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր