Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 փետ 2019 17:30

Առաջին ծննդաբերությունից հետո կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 80 տոկոսով մեծանում է. հետազոտություն

Առաջին ծննդաբերությունից հետո կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 80 տոկոսով մեծանում է. հետազոտությունԱռաջին ծննդաբերությունից հետո կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 80 տոկոսով մեծանում է: Այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել Հյուսիսային Կարոլինայի գիտնականները:
Հետաքրքիր է, որ մինչեւ հիմա երեխայի ծնունդը համարվում էր կրծքագեղձի քաղկեղից պաշտպանող գործոն: Գիտնականներն ասում էին, որ ծննդաբերությունից հետո տեղի են ունենում կրծքագեղձի բջիջների փոփոխություններ, որոնք էլ հենց այս գեղձերը պակաս խոցելի են դարձնում չարորակ նորագոյացությունների հանդեպ:  Սակայն տարիքի, մանկածնության եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ կապն իրականում ավելի բարդ է, քան կարող է առաջին հայացքից թվալ:
Ամերիկացի հետազոտողները զգուշացնում են, որ 25 տարեկանից հետո ծննդաբերած կանայք մտնում են կրծքագեղձի վաղ քաղցկեղի մեծ ռիսկի խմբում: Գիտնականների խոսքով՝ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունն ավելի մեծ է առաջին ծննդաբերությունից հետո առաջին 5 տարիներին: Իսկ ծննդաբերությունից հետո 23 տարի անց հավանականությունը զգալիորեն նվազում է:
Նշենք, որ կրծքագեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է: Ըստ վիճակագրության՝ վաղ թե ուշ կրծքագեղձի քաղցկեղին բախվում է յուրաքանչյուր 8-րդ կինը: Ոմանց այս հեռանկարն այնքան է վախեցնում, որ նրանք ենթարկվում են նախազգուշական մաստէկտոմիայի, ինչպես դա արել է հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին: Ճիշտ է, նրան նման որոշման է դրդել BRCA1 գենում մուտացիայի առկայությունը, որը նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է մինչեւ 80 տոկոսով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր