ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է գտնվում Լևոն Սարգսյանը, բայց նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ. Արթուր Վանեցյան

«Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել, իսկ
Արա Մինասյանը և Լևոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ պետական սահմանը: Այն ժամանակ իրենց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել և ես, որպես ԱԱԾ ղեկավար, որն ի պաշտոնե պատասխանատու է նաև սահմանագետների աշխատանքների հետ կապված, որևէ լիազորություն չունեի քաղաքացու ազատ տեղաշարժվելու սահմանդրական իրավունքը խոչընդոտելու»,- պատասխանեց Վանեցյանը:
Նա հայտնեց, որ ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է այժմ գտնվում Լևոն Սարգսյանը, բայց նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ։ «Արաբական երկրից մեկում է գտնվում։ Գիտենք` մարդը ապրում է այսինչ երկրում, այսինչ հասցեում»:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ քաղաքացիների արտահանձնումը բարդ ընթացակարգ է։ Դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց իրավապահներն այդ ուղղությամբ աշխատում են։