Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 փետ 2019 13:49

Տհաճ անակնկալ տղայի համար.22-ժամյա էրեկցիայից հետո նրան հոսպիտալացրին

Տհաճ անակնկալ տղայի համար.22-ժամյա էրեկցիայից հետո նրան հոսպիտալացրինՇոտլանդիայի 41-ամյա բնակիչը շտապ հոսպիտալացվեց մելանոտանի (հավասարաչափ արեւայրուքի պեպտիդի) կողմնակի էֆեկտից հետո։
Ինչպես տեղեկացնում է BMJ-ն, տղամարդը, որի անունը չի նշվում, առանց բժշկի դեղատոմսի գնել է դեղամիջոց բոդիբիլդինգի ապրանքների խանութում։ Մելանոտանը սինթետիկ հորմոն է, որն արագացնում է օրգանիզմում մելանինի արտադրությունը։ Կապված այն բանի հետ, որ դրա կիրառումը տալիս է հավասարաչափ արեւայրուքի էֆեկտ, այն տարածված է բոդիբիլդինգով զբաղվողների շրջանում։
Տղամարդուն չեն ասել մելանոտանի կողմնակի էֆեկտների մասին, եւ դրա համար էլ պրիապիզմը (երկարատեւ եւ ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռվածության հետ) նրա համար տհաճ անակնկալ եղավ։ Մելանոտանի ներարկումը փորից առաջ բերեց էրեկցիա, որը տեւեց 22 ժամ։ Տղամարդը փորձում էր ինքնուրույն հաղթահարել այն՝ սառույց դնելով առնանդամի վրա, բայց նրա ջանքերը ոչ մի արդյունքի չհանգեցրին։ Ի վերջո, արեւայրուքի սիրահարին հոսպիտալացրին։
Նշվում է, որ բուժման ավարտին պացիենտը առնանդամի այտուց է ձեռք բերել եւ դարձել ժամանակավորապես անկար։
Բժիշկներն ընդգծում են, որ այս դեպքը հազվադեպ է պրիապիզմի պատճառների ուսումնասիրման պատմության մեջ։ Նրանց կարծիքով՝ տղամարդու պատմությունը պետք է ուշադրության առնել մելանոտանի չարաշահման դեպքերը կանխելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր