Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար          Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում       Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում    

02 մար 2019 11:50

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արթուր Վանեցյանի «սադրիչ հայտարարությանը»

Ադրբեջանը ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանն Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Ադրբեջանը կդիմի միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին:
«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար»:
Հիշեցնենք` ԱԱԾ տնօրենը Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր