Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

04 մար 2019 18:17

Տեսանյութ.Հարություն Պետրոսյանին կանչել են ոստիկանության Կումայրի բաժին ու ծեծի ենթարկել

Տեսանյութ.Հարություն Պետրոսյանին կանչել են ոստիկանության Կումայրի բաժին ու ծեծի ենթարկելՀայացք մամուլի ակումբում Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի պետ Արթուր Հակոբյանի և օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանի կողմից ծեծի ենթարկված, ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանության սպա Հարություն Պետրոսյանը և դուստրը՝ Սվետլաննա Պետրոսյանը ներկայացրեցին  դեպքի մանրամասները, խոսեցին հարուցված քրեական գործի մասին:  
 
Հարություն Պետրոսյանը  նշեց, որ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի պետ Արթուր Հակոբյանի և օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանի կողմից իր նկատմամբ ծեծը տեղի է ունեցել 2018 թվականին։ 
Իսկ նախապատմությունը գալիս է դեռ 2017 թվականից, երբ իր հարևանները փորձել են իր տանից գողություն անել, սակայն Հարություն Պետրոսյանը նրանց բռնելով դեպքի վայրում՝ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Հետագայում այդ հարևաններից մեկը 2018 թվականին հաշվեհարդար տեսնելու նպատակով փողոցում հայհոյել ու հարվածել է Հարություն Պետրոսյանի կնոջը, ինքն էլ  դա տեսնելով՝ վազել է մոտիկ ու դիմել ինքնապաշտպանության։ Այնուհետև Պետրոսյանին կանչել են Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին ու ծեծի ենթարկել։ Իրեն ծեծի ենթարկողները, Հարություն Պետրոսյանի փոխանցմամբ, իր կնոջը ծեծի ենթարկած անձի բարեկամներն են։
 
Հարություն Պետրոսյանը նշում է, որ ոստիկանության Կումայրի բաժնում ծեծի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել ոչ մարզային դատախազությունը, ոչ էլ քննչականը, որից հետո ձերբակալել են իրեն. «Տուժող են ճանաչել, բայց այդ քաղաքացու վրա դրել են 118 հոդված, ոնց թե խփում է կնոջը, չանը կոտրում է, ու մարդուն տալիս են 118 հոդված թեթև մարմնական վնասվածք: Առ այսօր իմ ընտանիքի հանդեպ քրեական հետապնդում են իրականացնում, այդ իսկ պատճառով իմ բողոքներից հետո ես ստիպված եկել էի կառավարության շենքի դիմացը ինքնահրկիզվելու»,- հավելեց նա:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր