Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

09 մար 2019 10:50

ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է կատարում Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ

ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է կատարում Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբՀՀ ոստիկանությունը հետաքննություն է կատարում Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Այս պահին հետաքննություն է կատարվում»,- ասաց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տևական ժամանակ կայանել դռների դիմաց: Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել այն, բայց չի հասցրել: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը դեպքի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացին Դավիթ Բեկ փողոցում ապօրինի շինություն ունի, որը քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել: «Նա հայտարարել է, որ այդ կերպ փորձել է իր բողոքն արտահայտել Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ»,- գրել է Սարգսյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր