Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 մար 2019 11:10

Կառավարության հետ կոնֆլիկտը խորանում է, միջազգային ընկերություններն էլ որոշել են համախմբվել. «Հրապարակ»

Կառավարության հետ կոնֆլիկտը խորանում է, միջազգային ընկերություններն էլ որոշել են համախմբվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, և նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։

Այդ նպատակով պարբերաբար հանդիպում են՝ քննարկում իրենց վիճակը, հարաբերություններն իշխանությունների հետ, անելիքները։ Այս պայմանական միավորման մեջ են ներգրավված «Լիդիան ինթերնեյշնլը», «Վեոլիա ջուրը», «Սանիթեքը», կապի որոշ օպերատորներ և այլն։
Եվ քանի որ նրանց խնդիրները ժամանակի ընթացքում ոչ թե լուծվում են, այլ աճում, ուստի ընդհանուր միտում կա դիմելու արբիտրաժային ատյաններ։ Այս առումով «Լիդիանի» նախնական զգուշացումը՝ 3 ամսից արբիտրաժային դատարան դիմելու մասին, նրանց սրտով է, և մյուսները սպասում են այս հարցով հետագա զարգացումներին։ Մեզ ասացին, որ իրավաբանական-խորհրդատվական ծառայությունն էլ մեկ ընդհանուր ընկերություն է իրականացնում, որը պատրաստում է «քեյսերը» և երաշխավորում դատարանում հաղթանակը։
Բայց արբիտրաժ դիմելը պետության համար ոչ միայն մեծ գումարների վճարման հետևանքով է հղի, այլև դրա արդյունքում արտերկրից ներդրումների հեռանկարն իսպառ կվերանա»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր