Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

27 մար 2019 14:49

Հեղափոխությունն այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել պետք չէ. Մի կարծեք՝կնոպկայի տեղը չգիտենք

Հեղափոխությունն այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել պետք չէ. Մի կարծեք՝կնոպկայի տեղը չգիտենքԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նախքան Բագրատյանին հարցի իրավունք տալը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ երկու պատգամավոր հարցը հանել են և կատակեց. «Հուսով եմ՝ այս դինամիկան կշարունակվի»: Հիշեցնենք, որ վարչապետին հարց տալու համար հերթագրվել է 46 պատգամավոր:
Սերգեյ Բագրատյանը վարչապետի ելույթը որակեց որպես քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու լավագույն ճանապարհ: «Դուք նշում եք, թե հաճախ մոռանում ենք` ինչ է կատարվել երկրում: Այո, ճշմարիտ է, բայց ասեմ, որ այս դահլիճում որևէ մեկը չի մոռանում, հեղափոխությունն այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել պետք չէ»,- ասաց Բագրատյանը և հստակեցրեց, որ սա ասում է, քանի որ երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակների մասին հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքիր միտք է արտահայտել:
«Նա ասաց` կոչ եմ անում, հորդորում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեն նախագծին, դա ինձ համար անհասկանալի էր: Հնարավորություն չեղավ խոսել այդ մասին: Պարո´ն Միրզոյան, չեմ կարծում, թե Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կնոպկայի տեղը չգիտենք, կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»,- ասաց Բագրատյանը:
Պատգամավորի խոսքով` տնտեսական զարգացման տեսլականը իրենց հասկանալի է: Նրա խոսքով` միգուցե շատ դեպքերում տարակարծիք են իշխանության հետ, բայց գաղափարը իրենք ընդունում են: «Ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք` ընդդիմություն, և ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, ինչքան էլ դա դժվար է ընկալվում պարոն Միրզոյանի կողմից»,- ասաց նա:
Վարչապետն էլ նշեց, որ երբ իրենք խոսում են ժողովրդավարության մասին, աբսուրդ կլինի, երբ ժողովրդավարություն ասելով՝ որևէ կերպ կասկածի տակ դնեն որևէ մեկի քննադատելու իրավունքը, ընդ որում, կառուցողական, ոչ կառուցողական, արդարացի, ոչ արդարացի, քաղաքավարի, կոպիտ:
«Տարբերություն մենք չենք դնում, քննադատության իրավունքն անառարկելի է: Մեր հանրային դիսկուրսը մենք պետք է փոխենք, որովհետև 20 և ավելի տարիներ մեր հանրային դիսկուրսը եղել է հետևյալը` ով ում հետ ունի, ով ում հետ չունի, ով ում ոտի տակը փորեց, ով ում ոտի տակը չփորեց: Հետո, որ էս մեկը էս մեկի ոտի տակը փորեց, ո՞վ էս մեկին օգնության հասավ, և ո՞վ  հող բերեց լցրեց էդ մեկի ոտի տակը: Այս դիսկուրսի որակը պետք է փոխվի:
Մեր երկրում 23 տարի անընդհատ եղել է  հեղափոխության սպասում, իշխանափոխության սպասում: Եվ դա բխել է իշխանության ոչ լեգիտիմ բնույթից, այդ սպասումն էլ է հասկանալի, որովհետև մարդը տեսել է, որ պրոցեսները Սահմանադրությունից դուրս է գնացել»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` հիմա այդ 23 տարվա իներցիան փոխվում է: «Ես մեկ-մեկ զարմանում եմ` մարդիկ այնպիսի բաներ են հայտարարում, չնայած չեմ էլ զարմանում: Մարդ կա, որ 96 թվի նոյեմբերից հարցազրույց է տալիս ու ասում է նույն բանը, ուղղակի այնտեղ անուն-ազգանուններն են փոխվում: Սա անիմաստ դիսկուրս է, դա ժամավաճառություն է: ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում, և այդ հին դիսկուրսի ոճից ես չեմ կարող արգելել որևէ մեկին: Իմ հայացքն է դրա վրա, որ իրենք ուղղակի երկրի պրոցեսից դուրս են մնում, ինչպես այն ժամանակ չեն հասկացել, թե երկրում ինչ է կատարվել, այնպես էլ հիմա չեն հասկանում` երկրում ինչ է կատարվում»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր