Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

28 մար 2019 13:15

Քնեք մթության մեջ.խամրած լույսը կարող է նպաստել ոսկորի մեջ կրծքագեղձի քաղցկեղի տարածմանը

Քնեք մթության մեջ.խամրած լույսը կարող է նպաստել ոսկորի մեջ կրծքագեղձի քաղցկեղի տարածմանըԳիշերային լամպի, պատուհանի տակ պաստառների, լապտերասյուների եւ այլ աղբյուրների նույնիսկ խամրած լույսը կարող է նպաստել ոսկորի մեջ կրծքագեղձի քաղցկեղի տարածմանը: Հենց այս պատճառով է այդքան կարեւոր լիակատար մթության մեջ քնելը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են ENDO 2019-ում՝ Նոր Օռլեանում անցկացված Էնդոկրինային միության ամենամյա հանդիպման ժամանակ:
Գիտնականները կրծողների օրինակով հստակ ցուցադրել են ցիրկադային ռիթմերի խանգարման վտանգավորությունը, որոնք առաջանում են գիշերը խամրած լույսի պատճառով: Մելատոնինը՝ քնկոտություն առաջացնող նյութը, ինչպես հայտնի է, հզոր հակաքաղցկեղային հատկություններ ունի: Եթե ցիրկադային ռիթմը խափանվում է, պատշաճ կերպով մելատոնինի արտադրությունը դադարում է, հետեւաբար՝ քաղցկեղից պաշտպանությունը թուլանում է:
Կենդանիներից պատրաստել են մարդկային քաղցկեղի մոդել՝ նրանց ներարկելով կրծքագեղձի քաղցկեղի բջիջներ: Նախապես բջիջները ոսկորների մեջ սերտաճելու թույլ արտահայտված հակվածություն ունեին: Բոլոր կենդանիներին պահել են օրական 12 ժամ լույսի առկայությամբ: Բայց հետո 3 մկներից կազմված մի խմբին եւս 12 ժամ մթության մեջ են տեղավորել (արտադրվել է մեծ քանակությամբ մելատոնին):
Երկրորդ խումբը 12 ժամ անցկացրել է լույսի առկայությամբ, այնուհետեւ 12 ժամ 0,2 լյուքս պայծառությամբ խամրած լուսավորության մեջ, ինչն ավելի քիչ պայծառ է, քան գիշերային լամպի կամ բջջային հեռախոսի էկրանի արձակածը (սա ճնշել է մելատոնինի արտադրումը): Սքանավորումը ցույց է տվել, որ երկրորդ խմբի մոտ նկատվել են ավելի խոշոր ուռուցքներ, ոսկորների ավելի շատ վնասվածքներ, քան առաջին խմբում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր