Ռուսաստանում վթարից տուժած ՀՀ քաղաքացու ինքնությունը հայտնի է

«Chevrolet Crous» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա.Կ.-ն (ծնված 1978 թ.), տեղափոխվել են Նովոչերկասկ քաղաքի շտապ բժշկական օգնության հիվանդանոց, իսկ «Mercedes 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ ՀՀ քաղաքացի Է.Չ.-ին (ծնված 1943 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մեքենան: Դրա հետևանքով միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին, իսկ հետո այն իր հետ քարշ տվել հանդիպակաց ուղով: Հատնի է, որ ավտովթարի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը, նրանք շտապ հոսպիտալացվել են Նովոչերկասկում:
Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի ուղևորներին, ապա նրանցից տասը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից: