Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

04 ապր 2019 12:35

Նորատուսի դպրոցում 4 հոգով ծեծի են ենթարկել գյուղապետի անչափահաս որդուն

Նորատուսի դպրոցում 4 հոգով ծեծի են ենթարկել գյուղապետի անչափահաս որդունԵրեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Քոչարյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը դպրոցում Հ. Հ-ին ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Սասուն Մելոյանը, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը, 30-ամյա Արսեն Զոհրաբյանը և 22-ամյա Գևորգ Դադիկյանը։
Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում Ս. Մելոյանն ու Գ. Դադիկյանը հարվածներ են հասցրել Հ. Հ-ի մարմնի տարբեր մասերին։
Կայքի տեղեկություններով՝ տուժած երեխան Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տղան է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր