18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

05 ապր 2019 12:17

Մասնագետները կապ են հայտնաբերել օրալ սեքսի եւ կրկնակի վիժման վտանգի նվազման միջեւ

Մասնագետները կապ են հայտնաբերել օրալ սեքսի եւ կրկնակի վիժման վտանգի նվազման միջեւՕրալ սեքսը կարող է անսպասելի օգուտ բերել կանանց առողջությանը։ Լեյդենյան համալսարանի (Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնի մասնագետները կապ են հայտնաբերել օրալ սեքսի եւ կրկնակի վիժման վտանգի նվազման միջեւ։
Ինչպես հայտնում է Mirror-ը, մինետը կարող է հատկապես օգտակար լինել այն կանանց համար, ովքեր երեք եւ ավելի վիժում են ունեցել մինչեւ հղիության 20-րդ շաբաթը։ Հետազոտությանը մասնակցել են 97 կանայք, որոնց մոտ ավելի վաղ կրկնակի վիժումներ են եղել, ինչպես նաեւ 137 կանայք, որոնք կարողացել են պահպանել երեխային։ Փորձարկվողների շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք հղիության ժամանակ խնդիրներ չեն ունեցել, հաճախ են իրենց զուգընկերների հետ օրալ սեքսով զբաղվել։
Այսպես, այն կանանց շրջանում, որոնք իրենց երեխաներին ժամանակին են ծննդաբերել, մինետ արել է 72,9 տոկոսը, իսկ վիժած կանանց՝ 56,9 տոկոսը։ Ինչպես նշում են գիտնականները, որոշ դեպքերում օրալ սեքսը, իրոք, կարող է կարեւոր դեր խաղալ կնոջ առողջության համար։

Հայտնաբերված կապի պատճառը դեռեւս չի պարզվել, սակայն գիտնականները չեն բացառում, որ պտղի վրա օգտակար ազդեցություն է գործում տղամարդու սերմնահեղուկը։ Սրա հետ կապված՝ իրենց ապագա հետազոտություններում մասնագետները ծրագրում են ուսումնասիրել հղի կնոջ իմունային համակարգի վրա սերմնային պլազմայի ազդեցությունը։
Հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Reproductive Immunology ամսագրում։
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր