Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

08 ապր 2019 17:32

Ադրբեջանը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա...

Ադրբեջանը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի. եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա...Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության: Խնդիր է դրված պատրաստվել պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: Այդ մասին, ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն, փոխանցում է minval.az-ը:
«Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ նրա, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «հայ զինվորները պետք է անհապաղ լքեն ադրբեջանական հողերը»:
Նա նշել է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ ադրբեջանական բանակը խաղաղության մասին կարող է մտածել «միայն օկուպացված տարածքներն ազատագրելուց հետո»:

«Ներկայիս պայմաններում ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է Դարգյախլըն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Եռաբլուրում պատասխանելով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին, նշել էր. «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր