Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

18 ապր 2019 12:06

Շոտլանդուհին պնդում է, որ այրվող Աստվածամոր տաճարի լուսանկարում նշմարել է Հիսուսի ուրվագիծը

Շոտլանդուհին պնդում է, որ այրվող Աստվածամոր տաճարի լուսանկարում նշմարել է Հիսուսի ուրվագիծըՇոտլանդիայի բնակչուհիներից մեկը հայտնել է, որ կրակի մեջ հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը պատկերող կադրերից մեկում, որը երկուշաբթի տարածվել էր սոցցանցում, նշմարել է Հիսուսի կերպարը:

«Գուցե միտքս խաղ է խաղում ինձ հետ, բայց ուշադիր նայեք այս լուսանկարին և ասեք, թե ինչ եք տեսնում», — Fox News-ի փոխանցմամբ՝ գրել է 38-ամյա Լեսլի Ռոուվենը:

Մեկնաբանություններում նա նշել է, որ նշմարել է Հիսուսի պատկերը: «Երբ տեսա այս լուսանկարն անցյալ գիշեր, ապշած էի: Երբ նայեցի նկարին, տեսա Հիսուսի ուրվագիծը: Ես իսկապես կարողացել եմ տեսնել կենդանի պատկերը», — գրել է շոտլանդուհին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր