Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

23 ապր 2019 14:42

Ինդոնեզիայում ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից ավելի քան 54 մարդ է մահացել,32-ը՝ հոսպիտալացվել

Ինդոնեզիայում ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից ավելի քան 54 մարդ է մահացել,32-ը՝ հոսպիտալացվելԻնդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը հայտարարել է, որ երկրում համընդհանուր ընտրություններից հետո քվեների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից և ուժասպառ լինելուց առնվազն 54 մարդ է մահացել, գրում է tempo.co-ն:

Հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ ընտրական հանձնաժողովների 32 անդամ հոսպիտալացվել է:

Հայտնի է, որ մահացածների ու հոսպիտալացվածների մեծ մասի աշխատանքային օրը սկսվել է վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ին, և ավարտվել մեկ օր հետո:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունները տեղի էին ունեցել ապրիլի 17-ին: Ընտրություններին շուրջ 193 մլն քաղաքացի է մասնակցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր