«Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 27-ի համար       Հուլիսի 27-ի ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

23 ապր 2019 16:00

Տեսանյութ.Թուրքիայում դեռևս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունից

Տեսանյութ.Թուրքիայում դեռևս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունիցՀայացք մամուլի ակումբի հյուրերն են Գերմանիայում գործող «Ցեղասպանության հակառակորդների» միության նախագահ Ալիշան Էրթեմը, Էրան Գյոնդյուզը և ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Աշոտ Հայրունին:  
Թեման՝ Ցեղասպանության հակառակորդների միությունը ստեղծվել է թուրք և քուրդ մտավորականների կողմից և ակտիվ գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ՝ մասնավորապես նաև Թուրքիայի կողմից: Հայաստան են եկել «տեղեկացնում ենք ճշմարտությունը երեխաներին» նշանաբանով:
Տեսանյութ.Թուրքիայում դեռևս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունից
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1998թ.-ից գործող «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի կազմում են թուրք եւ քուրդ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այս տարի Երեւան է ժամանել մեծ՝ 18 հոգանոց պատվիրակությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Թուրքիայի կառավարությունն ամեն ինչ անում է պատմության կեղծման համար: Լինելով այստեղ՝ մենք առաջնահերթ հակազդում ենք այդ կեղծիքներին, որովհետեւ Թուրքիայում դեռեւս մանկապարտեզից երեխաներին կեղծ գիտելիքներ են մատուցում, խաբում, հեռու պահում ճշմարտությունից: Իսկ մենք ժամանել ենք մեր երեխաների հետ՝ նաեւ նրանց ճշմարտությունն ասելու եւ ծաղիկներ խոնարհելու համար»,-ասաց Ալիշան Էրթեմը: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր