Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

26 ապր 2019 10:22

Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին. իսկ ու՞մ նշանակել... չկա կոմպետենտ մարդ. «Իրատես»

 Վարչապետը կարող է «ժերտվա» տալ անգամ Կարգին Հայկոյին. իսկ ու՞մ նշանակել... չկա կոմպետենտ մարդ. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «քասթինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում:
Կառավարության մեր աղբյուրները չեն բացառում, որ բանը հասնի մինչեւ Կարգին Հայկոյին` Երեւանի քաղաքապետին:

Բանն այն է, որ քաղաքի այսօրվա աղտոտ, անծաղիկ, չխնամված տեսքն արդեն իսկ ազդում է «բիչոկներ» հավաքելու սիրահար վարչապետի նյարդերի վրա։ Եթե այսպես շարունակվի` «հունիս-հուլիս ամիսներին աղբահանության առումով ուղղակի կատաստրոֆա կլինի. վարչապետը «ժերտվա» կտա Մարությանին, որպեսզի հանգստացնի առանց այն էլ իրենից մեծ հիասթափություն ապրող ժողովրդին, պարզապես առաջացել է զուգահեռ խնդիրը` իսկ ու՞մ նշանակել... «Իմ քայլի» ավագանիում չկա կոմպետենտ մարդ, որը կկարողանա հոգալ Երեւանի` հիդրայի վերածվող խնդիրները»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր