Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 մայիս 2019 15:15

Հյուսիսային պողոտայում պիտի ապրեն արդար ճանապարհով միլիոններ վաստակողները, մենք Երրորդ մասում էլ կապրենք

Այսօր՝ մայիսի 10-ին, կառավարությունն ընդունեց զորացրված զինծառայողներին բնակարաններով ապահովելու մասին նախագիծը:
Այն ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դրանով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապաhովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցությանհատկացման ընթացակարգը և չափերը:

Նախարարը հայտնեց, որ 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ տրամադրվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար:
Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով. Երևանի վարչական սահմաննեորւմ գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, այլ քաղաքաներում՝ համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի, գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ի:


Ֆինանսական աջակցությունը նախ հատկացվելու է սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզերին, ապա՝ այլ մարզերին, հետո նոր Երևան քաղաքին:
Նշենք, որ սա այն նախագիծն է, որի համար այսօր զորացրված սպաները բողոքի ակցիա էին անում:
Վարչապետ Փաշինայն իր հերթին ցանկացավ իմանալ՝ թեկուզ մարզերում, հնարավոր է արդյո՞ք տրամադրվելիք գումարով բնակարան գնել:
Դավիթ Տոնոյան ասաց, որ մարզերում հնարավոր է անել, շուկայում առկա գները հնարավորություն տալիս են, այլ տարբերակ չկա հաշվարկներ անելու:
Վարչապետը նշեց, որ ինքը համապատասխան փաստաթղթեր է ուզել ու համոզվել, որ մարզերում 100 տոկոսով հնարավոր է բավարարել պահանջարկը, այսինքն՝ բնակարան գնել:
Ապա Փաշինյանը խոսեց նաև այս նախագծից դժգոհողների մասին՝ հայտարարելով, որ հարցը երկար ժամանակ տեղից չի շարժվել, իսկ հիմա կառավարությունը քայլեր է ձեռնարկում այն լուծելու համար, հետևաբար դժգոհողների վարքագիծը հասկանալի չէ:
Նշենք, որ դժգոհող սպաները նշում են, որ հնարավոր չէ տրամադրվելիք գումարով բնակարան գնել, իրենց գումար պետք չէ, իրենք տուն են ուզում:
Փաշինյանը խոսեց նաև մանկատան երեխաների բնակարանների հարցի մասին՝ նշելով, թե պետք է հասկանալ ինչպես որոշվելու, ում որտեղ բնակարան պետք է տալ: Փաշինյանի խոսքերով, եթե մարդիկ ցանկանում են տուն ունենալ Երևանի կենտրոնում, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, հարցը չի լուծվելու:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ սպաներն իրավունք ունեն բնակարան գնելու որտեղ ուզում են, իսկ կառավարությունը պարտավարություն է ստանձնում տալ գումարի մի մասը:
Փաշինյանն իր հերթին կատակեց, որ Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն այն մարդիկ, ովքեր օրինական, արդար ճանապարհով միլիոններ են վաստակել և հնարավորություն ունեն գնել այդ բնակարանը. «Իսկ մենք պետք է Երրորդ մասում, բանում ապրենք: Իհարկե ժամանակավոր կարող ենք այնտեղ չապրել: Չնայած Երրորդ մասում վատ չէ, ես գոհ եմ» :

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր