Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

16 մայիս 2019 13:17

Առկա նվազագույն աշխատավարձի չափը՝ 55000 դրամը, դարձնել65000 դրամ.«Իմ քայլը» խմբակցություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամի փոխարեն սահմանել 65000 դրամ:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը և կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից: Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ մեր պարագայում 55000 դրամ:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայում առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայի նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաև Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին:

Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը:
Հայաստանի աշխատուժի շուկայում եւ սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա եւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է: Խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխությունների ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր