Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 ապր 2023 11:49

Դոլարը մի օր թանկանալու է. տնտեսագետը խորհուրդ է տալիս օգտվել ստեղծված հնարավորությունից

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված է դեպի Հայաստան էժան արտարժույթի ներկայիս հոսքը։

2022թ.–ից սկսած անկում ապրող դոլարի փոխարժքը վաղ թե ուշ վերադառնալու է իր նախկին դիրքերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` նշելով, որ առայժմ դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է, և դա պայմանավորված է 3 հիմնական գործոններով. զբոսաշրջիկների հոսքով, արտարժութային փոխանցումներով ու արտահանմանծավալների աճով։

«Եթե մենք դիտարկում ենք միայն հունվար–փետրվար ամիսների դրամական փոխանցումների վիճակագրությունը, երևում է, որ այն բավականին աճել է նախորդ տարվա համեմատ։ Սա նշանակում է, որ մեր երկիր ունենք դրամական մեծ հոսք` մոտ 1.1 մլրդ–ի չափով։ Զբոսաշրջության տսանկյունից ևս ունենք աննախադեպ ծավալ, ինչը ևս ենթադրում է արտարժույթի հոսք դեպի ՀՀ։ Եվ, երրորդ ցուցանիշը, որն ամենակարևորն է, արտահանման ծավալների աճն է։ Այն պարզ պատճառով, որ տարբեր շուկաներում դեպի ՌԴ արտահանման ծավալները կրճատվում են, Հայաստանը կարողանում է թեկուզ վերաարտահանման միջոցով որոշակի փոխարինող ֆունկցիա իրականացնել»,–ասաց Խաչատրյանը։

Բայց, քանի որ «Էժան» արտարժույթի ներհոսքը ժամանակավոր երևույթ է, Վիլեն Խաչատրյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է ճիշտ կարողանա օգտվել այդ իրավիճակից։ Օրինակ` լրացնի իր արտարժութային պահուստները, ինչը ԿԲ–ն 2022թ–ի ընթացքում իրականացրել է։


«2022թ–ի դեկտեմբերի վերջի դրությամբ մենք ունեցել ենք ամենաշատ պահուստները` մոտ 4.1մլրդ դոլար։ Իհարկե, հունվար–փետրվար ամիսներին այդ թիվը մոտեցել է մոտ 3.5 մլրդ–ի։ Բայց, պետք է հաշվի առնել, որ ամենամեծ հոսքը սովորաբար դեկտեմբերին է լինում։ Հունվար–փետրվարին նման հոսքեր չենք ունենում։ Այնուամենայնիվ, ցածր փոխարժեքի պարագայում մենք կարողանում ենք նաև պահուստների աճ արձանագրել»,– ասաց Խաչատրյանը։

Խելացի քաղաքականություն վարելու դեպքում, մասնագետի համոզմամբ, կառավարությունը կարող է դոլար կուտակել պահուստների տեսքով, և դրա հաշվին ոչ միայն քիչ արտաքին պարտք ներգրավել, այլև «էժան» դոլարով մարել առկա պարտքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր