17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

04 հուն 2019 13:32

Պահանջում են Ավակովի հրաժարականը. ուզում է «փակե՞լ» ոստիկանների՝5-ամյա երեխայի սպանության գործը

Կիևում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, դժգոհ ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով պատժել Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում հնգամյա տղայի սպանած ոստիկաններին: Բացի այդ, նրանք պահանջել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, գրում է gazeta.ru-ն:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկզբում նախարարության շենքի մոտ մոտավորապես 100 ցուցարար և տասնյակ լրագրողներ են հավաքվել: Սակայն սոցցանցերում տարածվող կոչերի արդյունքում մասնակիցների թիվն ավելացել է:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրավապահներին չի հաջողվի «փակել» երեխայի սպանության գործն ու թեթևացնել մարդասպանների խիղճը: Բացի այդ, նրանք բղավել են «Ավակով, հրաժարական տուր», «Շարքայինները սպանում են, իսկ Ավակովն իր պաշտպանության տակ է առնում նրանց»:

 Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 31-ին Կիևից ոչ հեռու գտնվող Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում իրավապահները բնակելի շենքերի մոտակայքում կրակել ու սպանել են հնգամյա մի տղայի: Հետագայում պարզվել է, որ իրավապահներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել ու որոշել են իրենց մոտ եղած զենքով կրակել մետաղական տարաներին: Սակայն այնպես է ստացվել, որ կրակոցների թիրախում է հայտնվել այդ տեղանքում զբոսնող երեխան: Տղան հոսպիտալացվել է, մի քանի օր ծանր վիճակում եղել, իսկ հունիսի 3-ին մահացել է:
 
Կիևի շրջանային դատախազությունը գործ է հարուցել կանխամտածված սպանության հոդվածով: Կասկածյալներին սպառնում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Ողբերգական պատահարի ֆոնին շատերին զարմացրել է Ավակովի պահվածքը. նա ոչ միայն ներողություն չի խնդրել իր ենթակաների արարքի համար, այլև առ այսօր որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Այս առնչությամբ շատերը սկսել են կասկածել, որ Ավակովը ցանկանում է «փակել» սպանության գործը:

Սակայն երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը՝ որպես երկրի ղեկավար և ընտանիքի հայր, ամեն ինչ կանի, որպեսզի մեղավորները խիստ պատիժ կրեն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր