Հայերն ասում են, որ տեսնում են, որ ՌԴ-ի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում այսօրվա ՀՀ-ի կարիքներին, մենք ձեր կողքին ենք          Ֆրանսիան հե՞տ է կանգնում. Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը       Տեսանյութ.2 տարի է անցել, իսկ «Եռաբլուրը» շարունակում է մեծանալ, այստեղ գրեթե ամեն շաբաթ հուղարկավորություններ են լինում, ո՞րն է պատճառը    

22 հոկ 2022 19:05

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել է Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը

Ճարտարապետության ոլորտում վերականգնման, վերակառուցման աշխատանքները կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ ճարտարապետությունը պատմության լուռ վկան է: Մասնագետների շրջանակներում ամենաթեժ քննարկումները վերաբերում են «ՌԵ» (վերա) նախածանցով գործընթացներին։ ՌԵնովացիա, ՌԵկոնստրուկցիա, ՌԵվիտալիզացիա, ՌԵստավրացիա. (ՎԵՐԱնորոգում, ՎԵՐԱկառուցում, ՎԵՐԱրժևորում, ՎԵՐԱկանգնում): Ըստ մասնագետների նշված ուղղություններն արդիական են և դժվարին՝  պահանջում են միջառարկայական համագործակցություն, հարցում ներգրավված փորձագետների մասնակցություն և միջազգային համագործակցություն:

Կարևորելով ոլորտի այս ճյուղի զարգացումը՝ Ֆրանսիայի ժառանգության պահպանության դպրոցի Ecole de Chaillot-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ մշակած՝ Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը մեկնարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում՝ 1-ամյա լրացուցիչ կրթության ավարտին մասնակիցներին կտրամադրվի «Ժառանգության ոլորտի մասնագետ»/ Master in spere of heritage/ մասնագիտացումը: Կդասավանդեն՝ ժառանգության պահպանության, պատմական միջավայրի և քաղաքաշինության բնագավառում առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ֆրանսիայից։ Ծրագիրը կիրականացվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ուսանողը կարող է ընտրել հետևյալ մոդուլները. Ժառանգության օբյեկտների պահպանման տեսական հիմունքներ, բնակավայրի գենետիկա, վերականգնման և ամրակայման մեթոդաբանություն, ՌԵ-տեխնոլոգիաներ, անշարժ հուշարձանների և պատմական վայրերի կառավարում:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել համակարգային պատրաստվածություն պատմամշակութային ժառանգության պահպանության և  վերարժևորման ոլորտում նաև ղեկավար պաշտոնների հավակնողներին,- իր ելույթում նշեց ծրագրի ղեկավար Նարինե Տյուտչևան:

Ծրագրի գործընկեր կողմերն են՝ ՀՀ-ում և ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունները, Ճարտարապետական և ​​մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գիտական ​​հետազոտությունների «Ռե-Շկոլա» կենտրոնը, վերականգնող ճարտարապետների Ֆրանսիական բարձրագույն «Էկոլ դե Շայոյին» դպրոցը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

«Պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը չափազանց արդիական է բոլորիս համար: Տարբեր երկրների առաջատար մասնագետների ներգրավումն ու նրանց փորձի համադրումը՝ բարձրորակ կադրերի պատրաստման լավագույն երաշխիքն է և այս առումով ևս առժևորվում է ծրագրի իրականացումը»,- ծրագրի հանդիսավոր բացմանը ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր, տ.գ.դ. Եղիազար Վարդանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր