ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

31 մար 2022 19:17

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և ՀայՓոստը հուշագիր են ստորագրել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Նոր  համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցների օգնությամբ կստանան պրակտիկ գիտելիքներ և ակտիվ կմասնակցեն վերաբրենդավորվող բաժանմունքների շինարարական աշխատանքներին: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանք  կարիերա սկսելու արագ տեմպերով զարգացող մեր ընկերությունում»:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշում է,- «Որակյալ կրթությունը  զարգացման կարևորագույն ուղենիշնիշներից է, և այս համատեքստում կարևորում եմ  ՀայՓոստի հետ համագործակցության վավերացումը: Նմանօրինակ համգործակցությունների արդյունքում է հենց ձևավորվում գործատու-ուսանող ամուր կապը, իսկ համալսարանը, իր բոլոր հնարավորությունները ներդնելով, պատրաստում է այնպիսի մասնագետներ, ովքեր առանց խոչընդոտների ինտեգրվում են աշխատաշուկայում: Ուրախ եմ, որ ՀայՓոստում աշխատում են մեր շրջանավարտները, և այսուհետ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել ՀայՓոստում: Այն ոչ միայն կնպաստի մեր ուսանողների կրթական և ուսումնագիտական ծրագրերով պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը, այլև մեր երկու կողմերի՝ համալսարանի և ՀայՓոստի աշխատակիցների համար ստեղծագործական լայն հնարավորությունների հարթակ կձևավորվի: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում  մասնագիտական քննարկումների,  սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձևավորմանը: Բարի երթ եմ մաղթում բոլորիս»:

ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով,- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ ՀայՓոստը որակյալ աշխատանքով կապահովի ուսանողներին իր ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրում: ՀայՓոստը, լինելով ՀՀ-ի ամենամեծ ընկերություններից մեկը, մշտապես ունի երիտասարդ, նախաձեռնող աշխատակիցների կարիք»:
Հուշագրով նաև ամրագրվեց բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։

Հանդիպման ավարտին Հայկ Կարապետյանը և Եղիազար Վարդանյանը ուսանողների, դասախոսական կազմի հետ քննարկել են ճարտարապետության, շինարարության և լոգիստիկային վերաբերող հարցեր, դրանք ՀայՓոստում կիրառելու առավել արդյունավետ ձևաչափերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր