17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

14 հուն 2019 16:21

Դատավորը նախկին իշխանությունների կամակատարն է եղել. Սեդա Սաֆարյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Արմեն Դանիելյանին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում «Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին. «Ես կարծում եմ, որ Ձեր՝ որպես դատավորի բացարկման հիմքերը, ավելի խորքային են. դրանք գտնվում են Ձեր նշանակման ակունքներում»։
Սաֆարյանի խոսքով՝ ինքը կփորձի պատասխանել հարցին, թե արդյո՞ք դատավորի վերաբերմունքը իրեն նշանակող պաշտոնյայի  հանդեպ կարող է ունենալ բավարար անաչառության սահման՝ լսելու այս գործը. «Նախորդ դատական նիստին պաշտպան Ալումյանը դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրեց որպես մեղադրանքի կողմին մշտապես սպասարկող դատավորի, սակայն անդրադարձ չարեց, թե որ իշխանության օրոք են դատավորի այդ դրսեւորումները ակնհայտ եղել, եւ չնշեց մի դեպք, երբ վերջին մեկ տարվա ընթացքում՝ նոր իշխանության օրոք, նման որոշում կայացրած լինի»։
Սաֆարյանն ընդգծեց, որ Արմեն Դանիելյանը որպես դատավոր նշանակվել է սույն գործով մեղադրյալ Քոչարյանի նախագահող տարիներին. «Ես ունեմ հիմնավոր կասկած,  որ այդ տարիներին դատավորի նշանակման չափանիշները չեն եղել օբյեկտիվ, եւ Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պատվաբեր համարվող չափանիշների արժեւորումից, ինչպես, օրինակ, արդարամտությունն է, օբյեկտիվությունը, իրավունքի գերակայության սկզբունքը, հարկ եղած դեպքում՝ սկզբունքայնությունը։ Պետք է փաստել, որ ներկա պահին դատավորը օբյեկտիվորեն հայտնվել է իր նախկին դիրքորոշման հակառակ բեւեռում, եւ այս պարագայում, ինչպես էլ գործի, նա չի կարող հանդես գալ որպես անաչառ դատավոր, քանի որ այն փաստական հանգամանքները, որոնք նա հաստատված է գտել 2008 թվականի մարտ 1-2 իրադարձությունների փաստերի գնահատման ժամանակ,  ներկայումս հակառակն են, եւ այն դատարանը, որը 2008 թվականին բացարձակ համոզմունք ունենալով, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, ինքը մասնակից է դարձել դրա իրականացմանը»։
Սեդա Սաֆարյանը նշեց՝ դատավորին դեռեւս 2008 թվականին հայտնի են եղել փաստեր առ այն, որ կատարված իրադարձությունները իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսեւորումներ են. «Գործով բազմաթիվ անգամ բարձրացվել են հարցեր, որոնք դիտավորյալ հպանցիկ շրջանցվել են դատարանի կողմից, եւ կեղծված ապացույցների պամաններում ոստիկանների ցուցմունքներով դատապարտվել են բազմաթիվ անձինք»։
Սաֆարյանը նշեց նաեւ, որ դատավոր Դանիելյանի վարքագիծը չփոխվեց նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք.  «Դուք Ռոբերտ Քոչարյանի  ռեժիմի պաշտանն եք հանդիսացել, ենթարկվել եք նրա՝ նախապես գծված քաղաքական սխեմային, իսկ հիմա պետք է լսեք նրա վերարերյալ կալանքի գործը, ինչը բացառում է Ձեր արդարացի լինելու հնարավորությունը, եւ Ձեր հանդեպ մեր վստահությունը հասցվել է 0-ական շեմի, եւ քանի որ մենք Ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող սկզբունքային դատավոր-մարդու, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք»,-ասաց նա։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր