Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 հուն 2019 18:00

Պատմությունից դասեր չքաղող հայի բանաձևը

Հային հաղթելու համար պետք է հայերին բաժանել երկու մասի, և նրանք իրար կհոշոտեն:
 
Այս գաղափարի հիմքը դրվեց, երբ անհնար էր դարձել հայերին զենքով ծնկի բերել: Այն ժամանակի գերտերությունները Հայաստանը կիսեցին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Հազարամյակներ անց, եղեռնապրծուկ հայերը պատմության մեջ մեկ անգամ միավորվեցին, մեկ անգամ դարձան բռունցք, այն Սարդարապատի ճակատամարտն էր, այն հայի վերջին ճրագը վառ պահելու, այն Էջմիածին տանող ճանապարհը չպղծելու, այն մի թիզ հայրենիք կառուցելու, այն աստծո աչքին բարձրանալու համահայկական պոռթկումն էր: Այսօր մենք կանգնած ենք «Ավարայրի» ճակատամարտի շեմին, երբ երկու հայկական բանակ իրար էին կոտորում ի հեճուկս դարավոր թշնամիների՝ չհասկանալով ինչու:
 
Այսօր պատմությունը կրկնվում է: Մենք քաղաքացիական պատերազմի շեմին ենք, ինչը Արցախը կորցնելու և որի հետ հայրենիքը կորցնելու միակ ճանապարհն է: Սթափվե՛ք հայեր: Անհնար է, որ ձեր մեջ մեռած լինի Սարդարապատի ոգին, ուր չկար արևմտյան և արևելյան հայաստանցի, ուր չկար ղարաբաղցի ու հայաստանցի, ուր կար անկոտրուն կամքով հավերժությունից եկած և հավերժություն գնացող մի հարուստ մշակութային ժառանգությունով բռունցք դարձած բազմաչարչար, կենարար, աստվածամեծար հզոր բիբլիական ազգ:
        
Մարտի 1-ը դարձել է ատելության շոու: Մի կողմից վրեժի ծարավ զավակակորույս, եղբայրակորույս, դժբախտ մարդիկ, արդեն չափահաս որբեր, որոնք պատրաստ են մարտի 1-ի գործով մինչև վերջ գնալու, մյուս կողմից մեղքը դեռ չապացուցված նախկին նախագահ, որը զրկված է նաև գաղտնիքներ հրապարակելու իրավունքից: Մի կողմից անմեղ անհասկանալի զոհերի նկարներ, մյուս կողմից առանց այդ էլ գազազած ժողովրդին գրգռող Քոչարյանի նկարը՝ մեր հերոսը մակագրությամբ: Մի բան պարզ է, թերևս Հայաստանում կատարված նախկին սպանությունները ժամանակի մեջ կորցրել են իրենց շահառուներին, մարտի 1-ը իր բնույթով և ծավալներով ինչպես նաև շահառուների թվով և ակտիվությամբ առանձնանում է: Մի տեսակ արյան հոտ է գալիս: Էս գործը միայն իրավապահներով անհնար է լուծել, էստեղ պետք է խառնվեն նաև ազգի իմաստունները, իսկ նրանք ցավոք շատ պասիվ են:
        
Հայը հայրենի հողից պիտի սնվի ու պտուղ տա, նա պետք է աղոթի ու երգի հայերեն:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր