Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

03 հուլ 2019 14:29

Վատ չէ, որ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը լինի անվճար, բայց միայն այդ մասին բարձրաձայնելը չափազանց քիչ է

Այո, վատ բան չէ, որ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը լինի անվճար, բայց միայն այդ մասին բարձրաձայնելը չափազանց քիչ է, պետք է նայել, թե արդյոք կյանքում կենսագործման առումով դա տեղի ունենում է, թե ոչ, կամ ինչպես է տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային միջին ցուցանիշը 12 հազար դոլար է, իսկ Հայաստանում 4 հազար դոլար է. «Այդ 4 հազարն էլ եկամուտների սարսափելի բեւեռացվածության պայմաններում է: Հայաստանում ամենահարուստների եւ ամենաաղքատների տարբերությունը 12-14 անգամ է: Երկրի մեկ երրորդը պաշտոնապես համարվում է աղքատ: Եկեք ինձ մի բուժեք անվճար, կամ եթե բուժում եք, այնպես արեք, որ դա վերածվի իմ համախառն ներքին արդյունքի սպառման չափին, ոչ թե ես այդ բեռեւացված եկամուտների պայմաններում 4 հազար դոլարի տակ գտնվեմ: Դա նույնն է, որ եթե երկիրը երկու մարդուց է բաղկացած, մեկը ստանում է 30 հազար դրամ կենսաթոշակ, մյուսը ստանում է մեկ մլն դրամ, երկուսը գումարում ես իրար բաժանում երկուսի ու ասում՝ միջինը կազմում է 500 հազար դրամ: Դա չի արտացոլում իրերի իսկական վիճակը»,-ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ լավ կլիներ, եթե նոր իշխանությունների գործունեության արդյունքը տեսնեինք, ինչը չենք տեսնում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր