Վարկած կա, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից

«Էներգոհամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են: Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգոհամակարգի հետ, ու ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ և՝ հակառակը: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք Իրանի մեր գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ ևս նմանատիպ վթարներ տեղի են ունեցել միևնույն ժամանակահատվածում: Բայց ասել, որ վթարի հարյուր տոկոսանոց պատճառն իրանական էներգոհամակարգից է, այս պահին չենք կարող ասել»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ ՝ ուսումնասիրություններ կատարելու համար:
«Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել»,-հայտարարեց փոխնախարարը: