Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»          Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն       Մայիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 ապր 2020 16:02

Ռուսաստանում մոտ 100 լրագրողներ կորոնավիրուսով են վարակվե, մեկը մահացել

Ռուսաստանում մոտ 100 լրագրողների մոտ հաստատվել է կորոնավիրուսի ախտորոշումը, մոտ 500 մարդ կարանտինում է կամ ինքնամեկուսացած է, հայտնել է երկրի հաղորդակցության եւ կապի փոխնախարար Ալեքսեյ Վոլինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 


«Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում մեր գործընկերների հետ: Մեր տրամադրության տակ եղած ամփոփագրերով՝ այսօրվա դրությամբ մոտ 100 լրագրողների մոտ կորոնավիրուս է ախտորոշված: Մոտ 500 մարդ կարանտինի եւ ինքնամեկուսացման մեջ է: Ցավոք, վերջերս Մոսկվայում գրանցվել է լրագրողներից մեկի մահը»,- ասել է Վոլինը «Դաշնային եւ տարածքային լրատվամիջոցները կորոնավիրուսի համավարակի շրջանում» մամուլի ասուլիսի շրջանակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր