«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան          Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է       Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ    

18 հուլ 2019 15:55

Նրանց իրար դեմ է հանել Հ1-ում բուն դրած տականքը, որը վախենում է փոփոխություններից

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տհաճ է, իհարկե, երկու ստեղծագործ ընկերների՝ Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի այս վիրտուալ «ռազբիրատը»: Բայց ես վստահ եմ, որ նրանց իրար դեմ է հանել Հ1-ում բուն դրած և բանսարկությունների մեջ թրծված այն տականքը, որը վախենում է փոփոխություններից, որովհետև քաջ գիտի, որ բարեփոխված համակարգը դուրս կթքի քաղաքական տերերի կողմից բազմակի օգտագործված, հոգնած ու սպառված լեշակույտը: Եվ հիմա այդ տականքը ցնծում է, ըմբոշխնում, թե ինչպես են երկու համախոհ, ստեղծագործ հոգիներ ոչնչացնում միմյանց՝ ակամայից թաղելով քոչարյանա-սերժական ախոռը մաքրելու հեռանկարը: Առաջադրանք մտածող մարդկանց՝ գտեք տականքին...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր